Telegram մեսենջերում սկսել է գործել պաշտոնական բոտ, որով հնարավոր է ճշտել օգտատիրոջ տարիքը՝ դեմքի նույնականացման տեխնոլոգիայով։ Նոր ֆունկցիան հասանելի է Մեծ Բրիտանիայում։ Այս ֆունկցիայով Telegram-ը փորձում է հարմարվել բրիտանական օրենսդրության պահանջներին։ Բոտի նկարագրությունում ասվում է, նկարներն ու տվյալները մշակվում են բացառապես համակարգում եւ արտաքին սերվերներին չեն փոխանցվում։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ից Մեծ Բրիտանիայում ուժի մեջ են մտել նոր նորմեր, որոնք պարտավորեցնում են օնլայն հարթակներին պաշտպանել անչափահասներին՝ վնասակար կոնտենտից։
