Դատարանը հրապարակեց Սոնա Մնացականյանի մшհվան գործով վերդիկտը

Դատարանը հրապարակեց Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով վերդիկտը:

Մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ խափանման միջոցը երկրից բացակայելու արգելքը, մնաց անփոփոխ։ Պատժաչափը կորոշվի լրացուցիչ դատական նիստով:

Հիշեցնենք, որ Սոնա Մնացականյանը մահացել է 2022 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: 29-ամյա կինը հղի է եղել:

Կիսվել սոց․ ցանցերում