Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը որոշել է աշխատանք գտնել՝ իր նախագծերի ձախողումից հետո։ Այս մասին հայտնում է Radar Online պարբերականը։ Մարքլին մոտ կանգնած աղբյուրները պատմել են պարբերականին, որ Netflix-ի հետ համագործակցության ձախողումից հետո, որի արժեքը 100 միլիոն դոլար էր, Մեգանն ու արքայազն Հարին հայտնվել են բավականին ծանր ֆինանսական կացության մեջ։ Դա անդրադարձել է նաեւ նրանց ընտանեկան անդորրի վրա։ Զույգն ամուսնալուծության եզրին է կանգնած։ Հրապարակման մեջ նշվում է, որ Սասեքսի դքսուհին վախենում է կորցնել ճանաչվածությունը եւ շատ բաների է համաձայն, որպեսզի շարունակի մնալ ուշադրության կենտրոնում։ Նա պատրաստ է նաեւ վարելու The View շոուն Վուպի Գորդբերգի հետ, սակայն նման հնարավորություն ներկայումս չկա։ Netflix-ում էլ կարծում են, որ Հարի-Մեգան զույգը այլեւս անհեռանկարային է, քանի որ այն ինչ հնարավոր էր նրանցից «քամել» արդեն «քամել են»։
