Օզզի Օսբորնի այրին, զավակներն ու հազարավոր երկրպագուներ վերջին հրաժեշտն են տվել ռոքի լեգենդին

Black Sabbath ռոք խմբի մենակատար Օզզի Օսբորնի այրին, զավակներն ու հազարավոր երկրպագուներ Բիրմինգհեմի կենտրոնում վերջին հրաժեշտն են տվել ռոքի լեգենդին, գրում է Daily Mail-ը:

Երաժշտի մարմինը փողային նվագախմբի ուղեկցությամբ, դանդաղ հասցվել է, այսպես կոչված, Black Sabbath կամուրջ: Մեծ թվով մարդիկ են եկել հրաժեշտ տալու ծանր մետալի լեգենդին:

Ինչպես երևում է լուսանկարներում, հանգուցյալի այրին՝ Շերոն Օսբորնը, որդին՝ Ջեք Օսբերնը, չեն կարողացել զսպել արցունքները:

Ռոքի լեգենդի հուղարկավորությունը տեղի կունենա միայն ընտանիքի շրջապատում։

Օսբորնը Black Sabbath խմբի մենակատարն էր: Խումբը ստեղծվել էր Բիրմինգհեմում 1968 թվականին։ Այն դարձել է ամենահաջողակ մետալ խմբերից մեկը՝ ամբողջ աշխարհում վաճառելով ավելի քան 75 միլիոն ալբոմ։

https://tert.am/am/life/news/2025/07/30/Osbourne/4238664?fbclid=IwY2xjawL2_bdleHRuA2FlbQIxMABicmlkETFodTVFc2JZMW9OYzN5RUJDAR5M4BWKeSFKbrwM0qZ5b0znCR38tJ6KCr57A0iq7EnVNEaBgS1d5kuzpyP7WQ_aem_N8CENytgY6TrEwWExFHn2w

Կիսվել սոց․ ցանցերում