Հայ-шդրբեջшնшկան սшհմшնի Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին աղջիկ երեխա է ծնվել․ ԲԿ գրառումը

Մեր երկրի այս ծանր, անկայուն իրավիճակում, հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին աղջիկ երեխա է ծնվել։ Այդ մասին հայտնում են  Վարդապետյան Ընտանեկան բժշկության կենտրոնից:

«Ծննդկանին օգնության է հասել բժիշկ Կորյուն Վարդապետյանը։ Երեխան ծնվել է 3300գր կշռով, 51 սմ հասակով։ Ծննդաբերությունից հետո ծննդկանին և երեխային շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Իջևան ԲԿ։

Բժիշկ Կ․ Վարդապետյանը շնորհակալություն է հայտնում Այգեհովիտ գյուղի վարչական ղեկավար Լևոն Գրիգորյանին և համայնքի բնակիչներին՝ բժշկին օգնելու համար։

Մեր երկրին շատ երեխաներ են հարկավոր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=316476177597442&id=100077051856581&ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում