Ադрբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի մանրամասները հետևյալն են

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի մանրամասները հետևյալն են՝

• Առաջնորդները կարևորել են համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը միտված հետագա քայլերի իրականացումը, ընդգծել են երկու երկրների միջև կայուն խաղաղության կարևորությունը։

• Կողմերը համաձայնել են դադարեցնել Մինսկի գործընթացը և լուծարել դրան առնչվող բոլոր կառույցները։ Այս կապակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ դիմում են ստորագրել ԵԱՀԿ-ին՝ կոչ անելով բոլոր անդամներին աջակցել այդ որոշմանը։

• Կողմերը հաստատել են տրանսպորտային հաղորդակցությունների բացման կարևորությունը, այդ թվում՝ Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական մասի միջև անխոչընդոտ կապի ապահովումը, ինչպես նաև Հայաստանի համար փոխադարձորեն շահավետ պայմանների ստեղծումը ներքին և միջազգային փոխադրումների ոլորտում։

• Հայաստանը հայտնել է ԱՄՆ-ի և համաձայնեցված երրորդ կողմերի հետ համագործակցելու պատրաստակամություն՝ իր տարածքով «Միջազգայն խաղաղության և բարեկեցության համար Թրամփի երթուղի» (TRIPP) տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագծի վերաբերյալ։

• Ընդգծվել է երկու կողմի պատրաստակամությունը՝ կառուցելու բարիդրացիական հարաբերություններ՝ հիմնված միջազգային ճանաչված սահմանների անձեռնմխելիության և ուժի կիրառման անթույլատրելիության վրա։ Առաջնորդները մերժել են վրեժխնդրության որևէ փորձ և անցյալում, և ապագայում։

Կիսվել սոց․ ցանցերում