Գրել էինք, որ Իջևանում գործող «Իջ Գրանդ Տեքստիլ» գործարանում մոտ 200 հնդիկ աշխատողներ մի քանի օր շարունակ գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և վարձերի վճարում։
Աշխատողները կազմակերպում են բողոքի ակցիաներ, հայտարարելով, որ ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանը խախտել է պայմանավորվածությունները և չի վճարում նրանց վաստակած գումարը։ Այսօր Տավուշ է մեկնել Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան և հանդիպել ընկերության տնօրենի հետ։
