Ռпւս օլիգարխի՝ 260 մլն եվրո արժեքով 106 մետրանոց զբոսանավն ԱՄՆ-ում կհանվի աճուրդի

106 մետրանոց Amadea զբոսանավը, որը բռնագրավվել է Ֆիջիում 2022 թվականին և գնահատվում է մոտ 260 միլիոն եվրո, կհանվի աճուրդի:

Այն պատկանում է ռուս միլիարդատեր և օլիգարխ Սուլեյման Քերիմովին, որն ԱՄՆ դատախազության տվյալներով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ մերձավորներից է:

Bild-ը գրում է, որ զբոսանավն այժմ գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում:

Զբոսանավն ունի ուղղաթիռի վայրէջքի համար նախատեսված հրապարակ, 10 մետրանոց լողավազան, սպա-սրահ և կինոթատրոն:

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Քերիմովն ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում, իսկ նրա զբոսանավը բռնագրավվել է։

Բրեմենի Լյուրսեն նավաշինարանում 2017 թվականին կառուցված Amadea-ի հավանական գնորդները կարող են արդեն զննել զբոսանավը Սան Դիեգոյում: Աճուրդը գնման առաջարկներ է ընդունում մինչև սեպտեմբերի 10-ը: Մասնակիցները պետք է կատարեն 10,000,000 դոլարի կանխավճար:

Կիսվել սոց․ ցանցերում