Կիևի ղեկավարությունը մտավախություն ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Ուկրաինային կպարտադրի հակամարտության կարգավորման պայմաններ: Այս մասին հաղորդում է եվրոպական Politico հրատարակությունը:
Թերթի տվյալներով՝ Թրամփը ձգտում է ներկայանալ որպես Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու, ուստի նա կփորձի ճնշում գործադրել Կիևի ղեկավարության վրա՝ հակամարտությունը դադարեցնելու համար:
Հրատարակության աղբյուրների տեղեկություններով՝ Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումներ անել կարգավորման բանակցությունների ընթացքում։
