Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ուսումնասիրել է մայրաքաղաքի օդի որակը օգոստոսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
  • Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
  • Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը,
  • Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը,
  • Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։
    Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
    • Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
    • Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և 10-12-ը,
    • Շենգավիթում և Արաբկիրում՝ չի գերազանցել։
      Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Կիսվել սոց․ ցանցերում