ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Արցախում ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքով ստեղծված իրավիճակը․
Ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ռուս խաղաղապահները տարհանել են խաղաղ բնակիչներին Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։ Խաղաղապահ կոնտինգենտին հանձնվել է 3154 մարդ, այդ թվում՝ 1428 երեխա։
Լեռնային Ղարաբաղի բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվել են հանգստի վայրեր և տաք սնունդ։ ՌԴ հատուկ նշանակության ուժերի բժշկական ստորաբաժանման զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել 16 խաղաղ բնակչի։
ՌԴ ՊՆ-ից հայտնում են՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից, հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի արձանագրվել։
