ՄԱԿ-ը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի կառուցողական երկխոսությունը

ՄԱԿ-ը ի գիտություն է ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները և ողջունել կառուցողական երկխոսությունը:

Այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք ի գիտություն ենք ընդունել ուրբաթ օրը Ալյասկայում կայացած ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների գագաթնաժողովը։ Ողջունում ենք ՄԱԿ-ի անդամ պետությունների միջև կառուցողական երկխոսության շարունակումը»,- ասել է Դյուժարիկը։

Հիշեցնենք՝ Ալյասկայի Անքորիջ քաղաքի ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայումում հանդիպել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը:

Հանդիպումն անցել է «3+3» ձևաչափով, հիմնական թեման՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները:

Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն է եղել:

Կիսվել սոց․ ցանցերում