«Ինձ համար գլխավորն այն է, որ նա կարեկից մարդ է». Լпլիտան՝ դստեր հիվանդության մասին

Կազանում մեկնարկել է «Նոր ալիք» փառատոնը, որտեղ ելույթ է ունեցել Լոլիտա Միլյավսկայան: Շոուից առաջ աստղը լրագրողների հետ զրուցել է տարբեր թեմաներով: Այդ երեկոյան Լոլիտան անթերի տեսք ուներ, և նա մամուլի առջև ներկայացել է առանց դիմահարդարման: Գրում է StarHit-ը:

Արտիստը պատմել է, որ մաշկի խնամքի կոսմետիկա չի գնում, նրան միայն խոնավեցնող կրեմ և դեմքի դիմակներ են պետք: Եվ նա կոսմետոլոգի մոտ է այցելում տարին միայն մեկ անգամ։

«Ես կյանքումս երբեք դիմահարդարում չեմ օգտագործել: Երբեք: Դպրոցական տարիներից ի վեր երբեք դիմահարդարում չեմ արել դուրս գալու համար, նույնիսկ ինչ-որ մեկին հաճոյանալու համար: Լավագույն դեպքում կարող էի շրթունքների փայլ քսել, եթե դրանք ճաքճքած լինեին», — նշել է նա:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Լոլիտան խոսել է նաև Ասպերգերի համախտանիշով իր դստեր մասին, որը վերջերս սկսել է ինքնուրույն ապրել։ Արտիստուհին ասել է, որ շատ է անհանգստացած դրա համար, և իր անհանգստությունը հաղթահարելու համար ստիպված է եղել դիմել մասնագետի։

«Վախն անցավ, քանի որ տեսա, որ իմ երեխան զարգանում է, և նա երջանիկ է։ Ամենակարևորն այն է, որ իմ երեխան երջանիկ է։ Նա շատ մեծահասակների հարցեր ունի, կասկածներ ունի, ինքը դրանց պատասխաններն է փնտրում։ Այսինքն՝ ես տեսնում եմ մեծահասակի ձևավորումը։ Սա մեծ հաղթանակ է։ Շատ մեծ», — ասել է երգչուհին։

Երգչուհին խոսել է Եվայի հաջողությունների մասին. «Ես պարզապես այնքան հպարտ եմ, նա քայլեր է անում։ Ես գալիս եմ, և նա անգլերենի ուսուցչի հետ այսպես է խոսում… նա այնքան հարուստ խոսք ունի։ Նա ինձ ասում է. «Մայրիկ, գիտես, իմ գրական թարգմանությունը թույլ է»։ Նա սիրում է հնչյունավորել, վերահնչյունավորել կերպարներին, դիտել ֆիլմեր բնօրինակով։ Ես հպարտանում իմ երեխայով», — նշել է նա։

Միլյավսկայան դեռ չգիտի, թե ինչ մասնագիտություն կընտրի իր ժառանգորդը։ «Ինձ համար գլխավորն այն է, որ նա կարեկից մարդ է։ Եվ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե արդյոք նա գումար կվաստակի։ Դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում», — ասել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում