Օգոստոսի 23-ին՝ ժամը 06։00-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։
Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
