Պпւտինն ու шլիևը խոսել են եռակողմ պայմանավորվածություների ուղղությամբ աշխատանքի կարևորության մասին

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը բանակցային ուղու վրա՝ 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերին համապատասխան։ Риа-իփոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան աշխատանքը բանակցային ուղու վրա՝ առաջին հերթին տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման առումով»,- ասված է հաղորդագրությունում։

Ինչպես հիշեցնում են, Արցախի դեմ սանձազերծված վերջին գործողությունների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում անհապաղ վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը։

Կիսվել սոց․ ցանցերում