Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 29-ին՝ ժամը 11։40-ից դադարեցվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Նոր Կյանք, Վարդաքար, Նահապետավան և Սարալանջ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 17:00։
