ՀՀ արտաքին քաղաքականությունը երբեք այսքան հաջողած չի եղել. Չախոյանը՝ Չինաստանի հետ գործընկերության մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Չինաստանի հետ ազմավարական գործընկերության համաձայնության կնքմանը:

«Հերթական ձեռքբերումը՝ Չինաստանի հետ հաստատեցինք ռազմավարական գործընկերություն։

Իր պատմության ընթացքում ՀՀ արտաքին քաղաքականությունը երբեք այսքան հաջողած չի եղել։

Բալանսավորված և բալանսավորման քաղաքականության շնորհիվ ձեռք ենք բերում նոր գործընկերներ, իսկ արդեն գործընկերային հարաբերությունները հասցվում են ռազմավարական մակարդակի»,- ասվում է գրառման մեջ:

Հայաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ավելի վաղ  հրապարակել են ռազմավարական գործընկերության կնքման մասին համատեղ հայտարարություն:

Կիսվել սոց․ ցանցերում