Իրшնի ԱԳՆ-ն՝ Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման մասին

Իրանը Պակիստանի և Հայաստանի միջև փոխադարձ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու վերաբերյալ կոմյունիկեի ստորագրումը համարում է դրական զարգացում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաային։

«Մենք լավ հարաբերություններ ունենք Պակիստանի և Հայաստանի հետ։ Հուսով ենք, որ մեր երկու հարևանների միջև հարաբերությունների հաստատումը կհանգեցնի տարածաշրջանի երկրների ամրապնդմանը», — հայտարարել է Բաղային։

Նշենք, որ Պակիստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու վերաբերյալ կոմյունիկե։

Կիսվել սոց․ ցանցերում