Պпւտինը ցույց է տալիս իր անպատժելիությունը․ Զելե նսկի

Պուտինը ցույց է տալիս իր անպատժելիությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանելով՝ Ուկրաինային հասցված գիշերային հարվածները։

Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանը  500-ից ավելի ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մի քանի շրջանի վրա: Հիմնական թիրախները, նախագահի խոսքով, դարձել են էներգաօբյեկտները և այլ քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև տրանսպորտային հանգույցը:

«Ակնհայտ է, որ դրանք ռուսական ցուցադրական հարվածներ են։ Պուտինը ցույց է տալիս իր անպատժելիությունը։ Հենց ճնշման ուժեղ միջոցների անհրաժեշտության մասին ենք խոսելու գործընկերների հետ այս օրերին»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մի քանի շրջանների վրա։

Կիսվել սոց․ ցանցերում