Առա՛ջ Հայաստան. ազգային հավաքականի երկրպագուները երթով շարժվում են «Հանրապետական» մարզադաշտ

«Առա՛ջ Հայաստան» և այլ վանկարկումներով ու եռագույններով Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները երթով շարժվում են «Հանրապետական» մարզադաշտ, որտեղ մի քանի ժամից մեկնարկելու է Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:

Ավելի վաղ ՀՖՖ-ն հրապարակել էր հավաքականի հայտացուցակը, նաև տեղեկացրել, որ «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գործելու են ՀՖՖ տեղեկատվական հատուկ կետեր: Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, ապա պետք է մոտենալ նշված տեղեկատվական կետեր:

Միաժամանակ բոլոր երկրպագուներին հորդորվել է մարզադաշտ այցելել 2 ժամ շուտ՝ հերթերից խուսափելու համար:

Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

ՀՖՖ-ն նախապես հայտնել էր, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին:

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին Պորտուգալիայի հետ հանդիպմանը կխաղա կարմիր մարզաշապիկով:

Կիսվել սոց․ ցանցերում