15 հազար ու մեկ վարդ. Գրիգորի Լե պսը ծաղիկներով արթնացրել է իր 19-ամյա հարսնացուին

63-ամյա Գրիգորի Լեպսը ծաղիկներով արթնացրել է իր 19-ամյա հարսնացու Ավրորա Կիբային։

Կիբան նկարահանել է տասնյակ ծաղկեփնջեր ու հրապարակել ինստագրամյան իր էջում:

«Գրիգորի Լեպսն իմ առավոտը սուրճով չի սկսում։ Այսօր ինձ արթնացրեց 15 հազար ու մեկ վարդ։ Մաղթում եմ, որ բոլոր աղջիկները միայն այսպիսի ծանրաձողեր բարձրացնեն և միայն այսպիսի տղամարդիկ ունենան», — գրել է նա Ինստագրամում։

Ավրորա Կիբայի և Գրիգորի Լեպսի սիրավեպի մասին հայտնի դարձավ մեկ տարի առաջ, երբ նրանք միասին անցան Muz-TV մրցանակաբաշխության կարմիր գորգով։ Շուտով պարզ դարձավ, որ զույգը պլանավորում է ամուսնանալ. սկզբում հաղորդվում էր, որ հարսանիքը տեղի կունենա այս ամռանը, սակայն այն ստիպված եղավ հետաձգվել Լեպսի պարտքերի պատճառով։ Իր իսկ խոսքերով՝ նրան «երեք հարյուր միլիոն» չի բավարարում մեծածավալ տոնակատարության համար։ Արտիստը բազմիցս հստակեցրել է, որ շատ բան է ծախսում իր հարսնացուի վրա։ Միևնույն ժամանակ, Ավրորան վստահեցնում է, որ երգչի հետ չի հանդիպում փողի համար, քանի որ ինքն էլ հարուստ ընտանիքից է։

Զույգը հաճախ քննադատության է ենթարկվում տարիքային մեծ տարբերության և PR սիրավեպի կասկածների համար, սակայն Լեպսն ինքը բազմիցս հայտարարել է, որ երջանիկ է իր ընտրյալի հետ և ցանկանում է երեխաներ նրանից։ Ավրորա Կիբան նաև խոստովանել է, որ իրեն համարում է «երկու երեխաների մայր»։ Նա ատելությամբ լի դիտողություններին արձագանքում է հումորով։

Կիսվել սոց․ ցանցերում