Եվրոպական հանձնաժողովը Google տեխնոլոգիական ընկերությանը տուգանել է 3,47 միլիարդ դոլարով՝ օնլայն գովազդի ոչ իրավաչափ կիրառման համար։ Այս մասին հայտնում է DW-ն։ Համաձայն հաղորդման, Google-ը չարաշահել է իր տիրապետող դիրքով, որն ունի գովազդային տեխնոլոգիաների ոլորտում, վնասելով հրատարակիչներին, գովազդատուներին եւ սպառողներին։ Նման վարքագիծը անօրինական է համարվում ԵՄ հակամոնոպոլիստական կանոնների տեսակետից, նշված է որոշման մեջ։
ԵՀ-ն պարտավորեցրել է ամերիկյան տեխնոլոգիական ձեռնարկությանը դադարեցնել «ինքնանախընտրության» քաղաքականությանը եւ քայլեր ձեռնարկել գովազդային տեխնոլոգիաների շղթայում «շահերի ախման» տանող գործելաոճից։
