Կադրից դուրս՝ «Թանկարժեք տղաները» ֆիլմի նկարահանման հրապարակից

Sharm Holding-ը Backstage կադրեր է հրապարակել նոր ֆիլմի գիշերային նկարահանումներից: Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա աշնանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Sharm Holding-ն ու Mitoyan Production-ը շուտով համատեղ կներկայացնեն նոր նախագիծ՝ «Թանկարժեք տղաները»: Ֆիլմի ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանը, Խորեն Լևոնանը, Արտաշես Ալեքսանյանը, Լուիզա Ներսիսյանը, Թամարա Պետրոսյանը, Լուիզա Ղամբարյանը, Զիրոյանը և այլք:

Կիսվել սոց․ ցանցերում