Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 3-9-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
— Կենտրոնում՝ սեպտեմբերի 3-4-ը և 8-9-ը,
— Շենգավիթում՝ սեպտեմբերի 3-4-ը,
— Նոր Նորքում՝ սեպտեմբերի 3-ին և 8-ին,
— Արաբկիրում՝ սեպտեմբերի 3 -ին:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
— Կենտրոնում՝ սեպտեմբերի 3-4-ը,
— Նոր Նորքում՝ սեպտեմբերի 8-9-ը,
— Շենգավիթում` չի գերազանցել,
— Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
