ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ստեփшնшկերտը հրետшկпծվում էր երկու օր շարունակ. նոր կադրեր

Երկու օր շարունակ հակառակորդը թիրախավորել է նաեւ Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի թաղամասերը. Հրթիռակոծության հետեւանքով քաղաքի տարբեր հատվածներում տարբեր աստիճանի ավերածություններ են գրանցվել: Ազատամարտիկների փողոցում արկը պայթել է ճամփեզրին՝ շուրջ 100 մետր շառավղով  բեկորներից ու պայթյունի ալիքից վնասվել են հարակից խանութներն ու բնակելի  շենքերը:

Մեկ այլ հրթիռ պայթել է Կամոյի փողոցում, որից նաեւ խաղաղ բնակիչ է զոհվել:

Թումանյան 65 հասցեում գտնվող բնակելի շենքը նույնպես բավականին տուժել է, հրթիռը դիմացի առանձնատանն է հարվածել, բակում կայանված մեքենաները ջարդոնի են վերածվել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում