ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՆԿՈՒՄ ԵՆ ԳՐԱՆՑՈՒՄ

Երկուշաբթի առավոտյան միջազգային շուկաներում նավթի գները նվազել են՝ նախորդ շաբաթվա աճից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.34 դոլարով կամ 0.48%-ով՝ մեկ բարելի գինը կազմելով 69.79 դոլար։ Մինչդեռ ուրբաթ օրը Brent-ը թանկացել էր 0.71 դոլարով (1.02%) և հասել 70.13 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նույնպես գրանցել են անկում՝ նվազելով 0.42 դոլարով կամ 0.64%-ով։ Արդյունքում մեկ բարելի գինը կազմել է 65.30 դոլար։ Նախորդ նստաշրջանում դրանք աճել էին 0.74 դոլարով (1.14%) և հասել 65.72 դոլարի։

 

Կիսվել սոց․ ցանցերում