Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում 49 տարեկան Էնն-Մարի Օ՛Հորմանը մահացել է սմարթֆոնից հոսանքահարվելով։ Նա լոգանք է ընդունել՝ լիցքավորման միացրած iPhone-ը ձեռքին։ Այս մասին հայտնում է Metro-ն։ Էնն-Մարիի անշնչացած մարմինը հայտնաբերել է ամուսինը։ Նա իրավապահներին մանրամասնել է, որ երբ ցանկացել է մարմինը դուրս բերել ջրից, ինքն էլ է զգացել հոսանքի հարված։ Դատաբժշկական փորձագքննությունը պարզել է, որ կնոջ կրծքավանդակի ձախ ձեռքի շրջանում կան այրվածքներ։
Ամուսինը հայտարարել է, որ իրականում կեղծիք է ժամանակակից սմարթֆոնների մասին այն գովազդը, թե դրանք անջրանցիկ են ու շատերը խաբվում են այդ գովազդին, մտածելով, թե այն կարելի է ձեռքում պահել լոգանք ընդունելիս, այն էլ՝ լիցքավորման միացված վիճակում։ Մինչդեռ պետք է նախազգուշացնել, որ դա մահացու վտանգավոր է եւ օգտատերերը պետք է դա անելուց խուսափեն։
