Թпւրքիայում հայտնի քրեական հեղինակություն է ձերբшկալվել

Թուրքիայում ձերբակալվել է հայտնի քրեական հեղինակություն Նեջաթի Ջոշքուն Արաբաջին, ով ավելի հայտնի է իր «Դժոխային Նեջաթի» (Cəhənnəm Necati) մականունով։

Ըստ Hürriyet-ի, ձերբակալությունը տեղի է ունեցել Իզմիրի օդանավակայանում։

53-ամյա Արաբաջին միջազգային հետախուզման մեջ էր Ինտերպոլի կողմից։

Նեջաթի Արաբաջին խոշոր միջազգային հանցավոր խմբավորման ղեկավար է։ Նա մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ փողերի լվացման, շորթման, թմրանյութերի ապօրինի շրջանառության և զենքի ապօրինի առևտրի մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում