ԼՂ-ից հերքում են шդրբեջшնшկшն զпրքի՝ Ստեփшնшկերտ մտնելու լուրը

Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին հայտնում է ԼՂ տեղեկատվական շտաբը:

Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում:

«Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար»,- ասված է հաղորդագրության մեջ

Ավելի վաղ ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել էր.

«Տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտում, Ադրբեջանական զորքերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները»:

Կիսվել սոց․ ցանցերում