ԹՐԱՄՓԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԻՍՐԱՅԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 13-ին ելույթ կունենա Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում կատարելով Սպիտակ տան հրապարակած ժամանակացույցին։

Թրամփը կմասնակցի նաև Շարմ էլ Շեյխում կայանալիք գագաթնաժողովին՝ Գազայում խաղաղության հաստատման համաձայնագրի ստորագրման արարողությանը։

 

Կիսվել սոց․ ցանցերում