Երևանի կանգառներում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների համակարգեր

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ այս տարի նախաձեռնվել է 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ, որի ֆինանսական միջոցներն արդեն հատկացվել են:

«Այսօր մատակարար կազմակերպության հետ համաձայնագրի կնքման վերջնաժամկետն է», — հայտնել է նա։

Խոսելով կանգառասրահների մասին՝ Գրիգորյանը նշել է, որ նախաձեռնվել է 384 կանգառասրահի տեղադրման մրցույթ։

«Մինչև տարեվերջ 40 կանգառասրահ կահավորված կլինի, այդ թվում՝ չվացուցակներով», — ասել է նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ ներկայում 6 կանգառասրահում տեղադրված են չվացուցակով էկրաններ։

«Մինչև տարեվերջ կունենանք 40-ը», — նշել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում