Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սшհմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 15-21-ը (2025թ.)։

 

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

 

Կենտրոնում՝ հոկտեմբերի 16-ին և 21-ին, Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 16-ին և 18-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

 

 

Նոր Նորքում՝ հոկտեմբերի 17-ին, Արաբկիրում՝ հոկտեմբերի 15-19-ը և 21-ին, Շենգավիթում` հոկտեմբերի 15-17-ը, Կենտրոնում՝ չի գերազանցել։

 

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Կիսվել սոց․ ցանցերում