Արմավիրի մարզում 10 հազար վոլտ էլեկտրալարի կտրման պատճառով հովիվների հոտից 36 ոչխար է հոսանքահարվել

Հոկտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 10:00-ի սահմաններում Վարդանաշեն-Արազափ գյուղամիջյան ճանապարհին՝ Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում, ըստ նախնական տեղեկությունների, ոչխարաբուծությամբ զբաղվող 3 եղբայրները նշված վայրում հայտնաբերել են իրենց պատկանող, հոսանքահարված 12 ոչխարի:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոչխարները սատկել են 10 հազար վոլտ էլեկտրալարի կտրվելու պատճառով, իսկ նշված վայրից դեպի Արազափ գյուղ տանող ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում ոչխաների տերերը հայտնաբերել են հոսանքահարման հետևանքով սատկած ևս 24 ոչխար:

Ընդհանուր եղել է 3 եղբայրներին պատկանող 1,067 ոչխար, որոնց մեծ մասը մայրացու է:

Կիսվել սոց․ ցանցերում