Տшրհшնումն արդեն փաստացի սկսված է, և Արցшխից արդեն մարդկանց առաջին խումբը հասել է Գпրիս, մի քանիսն էլ ճանապարհին են․Գեղամ Բաղդասարյան

Տարհանումն արդեն փաստացի սկսված է, և Արցախից արդեն մարդկանց առաջին խումբը հասել է Գորիս, մի քանիսն էլ ճանապարհին են։ Մի չափազանց կարևոր հանգամանքի մասին եմ ուզում խոսել։ Դուրս են գալիս նրանք, ովքեր ցանկություն են հայտնել, իսկ այդպիսի ցանկություն ունի բնակչության մեծ մասը կամ բոլորը։ Ասածս ինչ է՝ մարդիկ իրո՛ք դուրս են գալիս իրենց ցանկությամբ, նրանց ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չի պարտադրում դա անել։ Այնպես որ, այս ճակատագրական պահին պետք չէ քաղաքական գնահատականներ տալ, պետք չէ սրան-նրան մեղադրել։ Թախանձագին խնդրում եմ առաջնորդվել միայնումիայն «Մի վնասիր» սկզբունքով։ Զսպենք մեզ մինչև վերջին արցախցին ապահով դուրս գա վտանգի գոտուց, որպեսզի այդ ընթացքում հանկարծ մեզ համար անսպասելի ու տհաճ որոշումներ չկայացվեն։

 

Աղբյուրը՝

https://www.facebook.com/gegham.baghdasaryan/posts/pfbid0hBmauhssGZoYkMH7YLJWMwG71GsZvPnw6Fm8pi75FXN3eyuVHeuq7RRMyybsH1Ppl

Կիսվել սոց․ ցանցերում