Մեքսիկայում էթանոլով բեռնված գնացքը դուրս է եկել գծերից և պшյթել (տեսանյութ)

Մեքսիկայում էթանոլով բեռնված գնացքը դուրս է եկել գծերից և պայթել, ըստ պաշտոնական տվյալների՝ զոհեր չկան, վիրավորվել է անձնակազմի և փրկարար ծառայության մի քանի անդամ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Առաջացած ծխի պատճառով բնակիչները տարհանվել են և ստեղծվել է երկու կիլոմետրանոց արգելված գոտի՝ հետագա պայթյունների վտանգի պատճառով։

Իշխանությունները հետաքննում են, թե արդյոք գծերից դուրս գալը պայմանավորված է եղել կոտրված ռելսով, թե՞ հնարավոր արգելակների անսարքությամբ, քանի որ մի քանի դյուրավառ բեռ տեղափոխող վագոններ շրջվել և բռնկվել են բախման ժամանակ։

Տեսանյութ՝

https://t.me/lragroghcom/2180

Կիսվել սոց․ ցանցերում