Բրազիլիայում փոթորիկի հետևանքով կան զпհեր և տпւժածներ

Բրազիլիայի հարավային Պարանա նահանգում տեղի ունեցած փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, վիրավորվել՝ 130-ը, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

«Ուրբաթ օրը Բրազիլիայի հարավային քաղաքի մի հատվածում տեղի ունեցած փոթորիկը խլել է առնվազն հինգ մարդու կյանք և վիրավորել մոտ 130-ի», — ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ տորնադոն հարվածել է Բրազիլիայի Պարանա նահանգի Ռիու Բոնիտո դու Իգուասու համայնքին։\

Կիսվել սոց․ ցանցերում