Սիրիшն կատարում է ահшբեկչության դեմ պшյքարի իր պարտավորությունները․ Պետդեպ

Սիրիայի իշխանությունները կատարում են ահաբեկչության և թմրանյութերի դեմ պայքարի, ինչպես նաև երկրում մնացած քիմիական զենքի ոչնչացման իրենց պարտավորությունները, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Նախագահ (Ահմեդ – խմբ.) ալ-Շարաայի գլխավորությամբ Սիրիայի նոր կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ ամերիկացիներին փրկելու, ահաբեկչության և թմրանյութերի դեմ պայքարի իր պարտավորությունները կատարելու, մնացած քիմիական զենքը ոչնչացնելու և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը խթանելու համար», – հաղորդել է գերատեսչությունը։

Պետդեպարտամենտը բացատրել է, որ պատժամիջոցները չեղարկվել են «ի նշան Սիրիայի ղեկավարության կողմից ցուցաբերված առաջընթացի ճանաչման»։

Կիսվել սոց․ ցանցերում