Տшրհшնումը՝ Ստեփшնшկերտի հրապարակում. Դավիթ Ղահրամանյանը լուսանկարներ է հրապարակել

Ինչպես հայտնի է՝ երեկվանից Լեռնային Ղարաբաղից Հայաստան իրականացվում է քաղաքացիների տարհանում, որը Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանք է: Հայաստան է հասել արդեն ավելի քան 3000 ռնի տեղահանված:

Գործընթացը տեղի է ունենում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, հենց այնտեղ են մարդիկ տեղավորվում ավտոբուսներում, տեղավորում փոքրաթիվ իրերը, որոնք հնարավոր է եղել վերցնել և մասսայաբար տեղափոխվում Հայաստանի Հանրապետություն։

Արցախցի  լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը հրպարակել է լուսանկարներ Ստեփանակերտի կենտրոնից ու գրել.

«Հաշված օրերի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Արցախն ամբողջությամբ հայաթափված կլինի»:

Կիսվել սոց․ ցանցերում