Նոր Նորքում շարունակում ենք բակային տարածքների արդիականացումը. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է, որ յուրաքանչյուր բակ պետք է լինի բարեկարգ, հարմարավետ ու հասանելի մարդկանց համար։

«Նոր Նորքում շարունակում ենք բակային տարածքների արդիականացումը․ ստեղծելով հանգստի գոտիներ, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր՝ մեծահասակների և երեխաների ժամանցի ու հանգստի համար:

Արդեն բարեկարգվել են՝

  • Դ. Մալյան նրբ. 4 շենքին հարակից խաղահրապարակ,
  • 9-րդ զանգված, Վիլնյուսի 115 շենքին հարակից տարածք,
  • Սաֆարյան 12 շենքին հարակից տարածք,
  • 7-րդ զանգված, 2 շենքին հարակից բակային տարածք,
  • Թիվ 186 դպրոցի հարևանությամբ մինի ֆուտբոլի դաշտ,
  • Գայի 37 շենքին հարակից այգի,
  • Գայի 2-րդ շենքին հարակից այգի,
  • Բակունցի 13/2 շենքին հարակից խաղահրապարակ և ֆոտբոլի դաշտ,
  • Լյուքսեմբուրգ 11շ., Լյուքսեմբուրգ 1-ին նրբ. 4 և 6 շենքերի հարակից տարածք,
  • Նանսենի փող., հ.106 դպրոցի հարակից տարածքի մարզահրապարակ,
  • 7-րդ զանգված, թիվ 22 պոլիկլինիկայի հարակից տարածքի ֆուտբոլի դաշտ,
  • Ջրվեժ, Բանավան 5-րդ շենքի բակ,
  • Շոպրոն 4-րդ նրբ. 4-րդ շենքին հարակից խաղահրապարակ,
  • Վիլնյուսի 107 շենքի բակ,
  • Թոթովենց 1 շենքին հարակից խաղահրապարակ,
  • Մառի նրբ., 6 -րդ շենքին հարակից տարածք,
  • 7-րդ զանգված, հհ. 45, 46, 47 շենքերի խաղահրապարակ,
  • Գյուլիքեվխյան 35 շենքին հարակից տարածքի խաղահրապարակ,
  • Բանավան 15 շենքին հարակից տարածք,
  • Բ. Մուրադյան 4 շենքին հարակից ֆուտբոլի դաշտ և խաղահրապարակ,
  • Գալշոյան 4 շենքին հարակից ֆուտբոլի դաշտ,
  • Գալշոյան 10 շենքի ֆուտբոլի դաշտ,
  • Մոլդովական 29/5 շ․ հարակից տարածքի խաղահրապարակ,
  • Մոլդովական 50/2 շենքի հարակից տարածք,
  • Ջրվեժ, Մայակ 8 (4.5.6.7) շենքի ֆուտբոլի դաշտ և հարակից տարածք,
  • Մոլդովական 15 շենքին հարակից խաղահրապարակ,
  • Գալշոյան 12 շենքին հարակից տարածք:
Կիսվել սոց․ ցանցերում