Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 14-ին` ժամը 13.30-ին, մայրաքաղաքի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել 41-ամյա տղամարդ:
Հոկտեմբերի 2-ից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված ավազակության և թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր կամ պրեկուրսորներ հափշտակելու փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
41-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հետախուզվում էր ավազակության և թմրшմիջոցներ հափշտակելու փորձի մեղադրանքով
