Չեխիայում գնացքների բшխման հետևանքով տասնյակ մարդիկ են վիրшվորվել

Չեխիայի իրար են բախվել են երկու ուղևորատար գնացք. տասնյակ մարդիկ վիրավորվել են, որոնցից հինգը գտնվում է ծանր, իսկ մոտ 40-ը՝ թեթև վիճակում։

Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Պրահայից մոտ 132 կիլոմետր հարավ։ Գնացքի վթարից հետո բոլոր ուղևորները տարհանվել են։

Տրանսպորտի նախարար Մարտին Կուպկայի խոսքով՝ սկսվել է հետաքննություն՝ վթարի պատճառը պարզելու համար, չնայած նախնական տեղեկությունները վկայում են, որ գնացքներից մեկը բաց է թողել «Սդեկ» նշագիծը։

Կիսվել սոց․ ցանցերում