Ռուսաստանը մեզ օգնել է Իսրшյելի հետ պшտերազմում. մենք հիմա ավելի լավ ենք պատրաստված. Արшղչի

Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանը մեծ աջակցություն է ցուցաբերել։ Այս մասին հաղորդում է Pars Today-ը։

Նրա խոսքով՝ պատերազմից հետո երկու երկրների միջև համագործակցությունն ավելի ընդարձակ է դարձել։

Նախարարը հավելել է. «Ահա թե ինչու եմ ասում, որ մենք նույնիսկ ավելի լավ ենք պատրաստված, քան նախորդ պատերազմում»:

Հիշեցնենք՝ Իրանի ԱԳՆ նախարարը, ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի հնարավոր հարձակման դեպքում Իրանը նախորդ պատերազմի համեմատ ավելի պատրաստված է:

Կիսվել սոց․ ցանցերում