«Եթե այն ժամանակ մտածեի այնպես, ինչպես հիմա եմ մտածում, ավելի շատ ժամանակ կանցկացնեի գյուղում ու ծնողներիս կողքին». Ռաֆայել Երանոսյան

«Մայրիկիս մահը մեր ընտանիքում առաջին դեպքն էր ու բոլորիս համար  ուժեղ հարված էր և ցավ: Իսկ ցավը անբուժելի է: Որ ասում են՝ ժամանակի ընթացքում անցնում է՝ չի անցնում: Գնալով, որ մտքերդ ավելի իմաստուն են դառնում, սկսում ես կյանքին այլ կերպ նայել: Միգուցե, եթե այն ժամանակ մտածեի այնպես, ինչպես հիմա եմ մտածում, ավելի շատ ժամանակ կանցկացնեի գյուղում ու ավելի շատ կլինեի ծնողներիս կողքին:

Ցավը տարիների ընթացքում չի բուժվում: Տարիներ են անցել, բայց կարծես երեկ լիներ: Մամայիս մահից հետո կյանքի նոր փուլ բացվեց, մի քիչ ավելի ուժեղ դարձա»,-  Tert.am Life-ի «No Ֆիլտր» հաղորդման շրջանակներում ասել է դերասան Ռաֆայել Երանոսյանը:

Կիսվել սոց․ ցանցերում