«Օրվա իշխանությունների պատգամավորների ցանկում մարդ կա, որին նույնիսկ, իր կենսաբանական հայրը չի ընտրելու, կարծում եմ։ Իսկ հիմա եկել են՝ հեղափոխության ջատագով են խաղում։ Այդ հեղափոխություններ էս ազգին չասեմ ինչի հասցրեց։ Դուք նախկիններին դարակից հանեք, փոշին սրբեք, քաղաքական բեմ բերեք, որ թույլ հակառակորդի վրա ինքնահաստատվեք ընտրություններում… Մնացածը ես արդեն ում քաղաքական հայրերին պետք է՝ կասեմ»։
Հայաստանի քաղաքական դաշտում այսօր տեղի ունեցողը ոչ թե ժողովրդավար գործընթաց է, այլ փակ համակարգի՝ վերջին մանկամիտ փորձը, պահպանելու իր իշխանությունը։ Քաղաքական եռուզեռը միայն երևույթ չէ — դա խորքային ճգնաժամի արտացոլումն է, որտեղ իշխանությունն իր ներսում ունի լուրջ ճաքեր, իսկ ընդդիմությունը թուլացած է ու ինքնություն չունեցող։
Իշխանության ներսում աճու՞մ է անվստահությունը, որոշ պաշտոնյաներ կարծես չե՞ն ուզում կրել պատասխանատվություն և փորձում են հեռավորությու՞ն պահել անՊՈպուլյար որոշումներից։ Ընդդիմությունն էլ ստիպված է խաղալ նույն հին դերը՝ առանց գաղափարների, առանց ծրագրի, առանց վստահության։
Քաղաքական ձերբակալությունները դարձել են բնական երևու՞յթ, և սա պարզապես իրավապահ գործընթաց չէ՞․ սա վախի մթնոլորտ ստեղծելու մեխանի՞զմ է, որով փորձում են լռեցնե՞լ այլընտրանքային մտածողությունը և կանխե՞լ նոր ուժերի ի հայտ գալը։ Միաժամանակ արտաքին ճնշումները գնալով ուժեղանում են, և Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական խաղացողների միջով անցնող ճեղքի մեջ, որտեղ բոլորը փորձում են թելադրել իրենց օրակարգը։
Սոցիալական կյանքում դժգոհությունը մեծացել է՝ մարդիկ ամեն օր զգում են անարդարությունը, աղքատությունը, անորոշությունը, սակայն համակարգված առաջնորդող ուժ չկա, որը կվերցնի այդ դժգոհությունը և կվերածի կազմակերպված շարժման։ Բայց հենց այստեղ է սկսվում ամենակարևորը։
Մենք առաջին ուժն ենք, որ առաջարկում է նոր, չկրկնվող մոտեցում, նոր քաղաքական ճարտարապետություն։
Ի՞նչն է փոխում մեր մոտեցումը․ տարիներով քաղաքացին երբեք չի ստացել առաջարկ, որ կարող է ինքն առաջադրվել, մասնակցել և որոշել երկրի հետագան։ Պատգամավորների ցուցակները ստեղծվել են թայֆաբազությամբ, փողի ու կապերի ուժով։
Մենք այս սխեման կոտրում ենք։
«Ժողովրդի ձայնը լսելի է» նոր ձևավորվող կուսակցությունը և «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը հայտարարում են․ հրավիրում ենք յուրաքանչյուր քաղաքացու առաջադրվել պատգամավոր կամ դառնալ պետության կառուցող ուժը։
Կիրառեք ձեր մասնագիտական փորձը, ձեր գիտելիքը, ձեր ներուժը՝ երկրի կառավարման մեջ։ Մեր համամասնական ցուցակը բաց է բոլորի համար — առանց օլիգարխիկ պայմանների, առանց կուլիսների, առանց մութ գործարքների։
Այստեղ դուք եք որոշելու, ոչ թե մենք։
Այո՛, ճիշտ եք կարդում․ գալ, առաջադրվել, մասնակցել, որոշել։
Դարձեք փոփոխության իրական ուժը այս երկրում։
Կապ —
[email protected]
+374 91 18 00 07
Վանիկ Նիկոյան
«Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցություն
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում
Մեկ բառ գրիր
Մեկ քոմենթ գրիր
Մեկ Լայք արիր
Մեկ Շեր արիր
Եվ դու արդեն մասնակցում ես մի շարժման, որտեղ վերջապես ժողովուրդն է որոշելու, ոչ թե կուլիսները։
«Օրվա իշխանությունների պատգամավորների ցանկում մարդ կա, որին նույնիսկ, իր կենսաբանական հայրը չի ընտրելու, կարծում եմ։ Իսկ հիմա եկել են՝ հեղափոխության ջատագով են խաղում
