ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կալանքի տակ գտնվող գործարար ու միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններին:
«Մի կլորիկ թշերով երիտասարդ տղա կա, ասում է՝ ոնց կարող է մարդը լինել նախարար, որ մինչ այդ եղել է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր, համալսարանում դասախոս, մասնավոր ընկերության փոխտնօրեն, բաժնի պետ, մարքեթինգի մասնագետ։
Իսկ ճիշտը իր նման է. ԾՆՎԵՑ, ՀԱՑ ԿԵՐԱՎ, ՇԱՏ ՀԱՑ ԿԵՐԱՎ, ՄԵԾԱՑԱՎ ու ԴԱՐՁԱՎ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ»,- գրել է Պապոյանը:
