Սա ոչ թե լյուստրացիայի, այլ ուրիշ գործիքակազմով լուծելու խնդիր է

Սա   ոչ  թե լյուստրացիայի,   այլ    ուրիշ    գործիքակազմով    լուծելու   խնդիր   է

Lragrogh. com –ի     հարցերին   պատասխանում   է   քաղաքագետ,    քաղաքական վերլուծաբան     Արմեն     Գրիգորյանը:

Հայաստանում   հնարավո՞ր   է   իրականացնել   լյուստրացիա՝  առանց համապատասխան    օրենքի:

Հնարավոր   չէ,    նախ եւ  առաջ,   առանց       քաղաքական   կամքի,   կամ,   ինչպես   ասում   են,   թողնելով,   որ    «ժողովուրդը   թացը    չորից    ջոկի»։ Քաղաքական    կամքի   առկայության  դեպքում    համապատասխան   օրենք ընդունելն    անգամ    ներկայիս     քաղաքական   բեւեռացման   պայմաններում զուտ    տեխնիկական    խնդիր է։    Դա   կարող   էր    նաեւ   արվել   տարիներ առաջ՝    ասենք,    2019-ին,   նախկին   վարչախմբին    քաղաքական գնահատական    տալու   հետ   մեկտեղ։

Սակայն    ներկա   իրավիճակում   պետք   է     նախ   հասկանանք՝   ինչ   նկատի ունենք լյուստրացիա  ասելով։    Դասական    իմաստով   լյուստրացիաննախկին,    ոչ    ժողովրդավարական    վարչախմբերի    օրոք     պաշտոնավարածանձանց   եւ   հատուկ     ծառայությունների   հետ    համագործակցածների նկատմամբ  սահմանափակումների   կիրառումն է՝  մի   շարք պաշտոններ զբաղեցնելու   արգելք,   երբեմն՝ նաեւ դասավանդելու, եւ   այլն։

Մասնավորապես,  առաջինը  լյուստրացիա  իրականացրած Չեխոսլովակիայում,   այնուհետեւ՝ Չեխիայում,   համապատասխան   օրենքնընդունվեց   1991-ի   աշնանը՝  կոմունիստական վարչակարգի   տապալումից շուրջ   2   տարի  անց,   իսկ  կես   տարի  անց   ընդունվեց   պաշտոնյաների ավելի   նեղ   շրջանակին   (ոստիկաններ,     բանտային  հսկիչներ)   վերաբերող եւս   մի   օրենք  գործողության   ժամկետը   5   տարի էր,   1995-ին երկարաձգվեց   եւս   5  տարով,   իսկ   2000-ին՝   անժամկետ։   Մասնավորապես,   ընտրվել     կամ   պաշտոններ   ստանձնել   այլեւս   չէին կարող    նախկին    Պետական   անվտանգության     ծառայությանաշխատակիցները,   այդ     ծառայության   գործակալները,   Կոմունիստական կուսակցության   ֆունկցիոներները,   միլիցիայի   սպաները,   ԽՍՀՄում՝ Ձերժինսկու   անվան     ակադեմիայում   սովորածները   եւ   այլ  անձինք։

Հայաստանում   խնդիրն   այն   է,  որ   այն   նախկին   պաշտոնյաները   եւ այլ անձինք,   որոնք   պետք   է   ենթարկվեին     լյուստրացիայի  դեռեւս   տարիներ առաջ,   դա   չանելու   արդյունքում   մնացել   են    քաղաքական   դաշտում՝ ոչ միայն   որպես   կրկին     իշխանությանը   տիրելու    հավակնողներ,   այլ   որպես   օտարերկրյա   ազդեցության    գործակալներ   կամ     ուղղակիօտարերկրյա     էմիսարներ՝   հանդես   գալով    հօգուտ   միակ   երկրի,   որի գործակալները    Հայաստանում   մնում   են  անձեռնմխելի։   Սա   ոչ թե լյուստրացիայի,   այլ    ուրիշ    գործիքակազմով   լուծելու   խնդիր   է։

Արեւելյան   Եվրոպայի     երկրներում   ինչպե՞ս է   տեղի   ունեցել լյուստրացիան,   որպեսզի   չխաթարվեր    հասարակական   մթնոլորտը։

Հենց   Չեխիայի   փորձը   ցույց  է  տալիս,   որ   ժամանակի   ընթացքում   նման     գործընթացների  իրականացումը   կարող  է     բարդանալ։  1995թ.  եւ 2000թ.՝   լյուստրացիայի  մասին օրենքների    ժամկետներն   երկարաձգելիս, քննարկումները   բավական    սուր   բնույթ  էին   ունեցել։   Բնականաբար, գործընթացն   առավել   բարդանում  է   այն   ձգձգելու   դեպքում,  եթենախկինում   կասկածելի     եղանակով   կուտակված   նյութական,   լրատվական եւ   այլ   միջոցները   կարող  են   ազատորեն   գործի   դրվել,   մինչդեռ նախկինում     տեղի     ունեցածի    հիշողությունը     խամրում է։

Կիսվել սոց․ ցանցերում