Սոչիի Կենտրոնական շրջաններում երկրաշարժ է տեղի ունեցել, տուժածներ և ավերածություններ չկան։
Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սև ծովի ավազանում՝ Սոչիի ափից մոտ 5 կմ հեռավորության վրա։ Լազարևսկոյե շրջանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է չորս, Կենտրոնականում՝ հինգ մագնիտուդ, հայտնում է «Կոմերսանտ»-ը։
