Ֆրանսիայում նման կալանքները համարվում են հազվադեպ միջոց և կիրառվում են բացառապես այն դեպքերում, երբ առկա են լուրջ կասկածներ փողերի լվացման կամ ֆինանսական միջոցների իրական ծագման թաքցման վերաբերյալ։
Araratnews-ը տեղեկացավ, որ չնայած միջազգային արբիտրաժ դիմելուն՝ ֆրանսիական դատարանը չի վերացրել Սամվել Կարապետյան-ի՝ Լազուր ափում գտնվող շուրջ 120 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատան վրա դրված կալանքի որոշումը: Ավելին՝ գործը Ֆրանսիայում գտնվում է ակտիվ նախաքննական փուլում, և իրավապահները չեն բացառում, որ գույքի հնարավոր բռնագանձումից բացի Կարապետյանին կարող է ծանր մեղադրանք առաջադրվել։
