Անվասայլակները փորձարկելուց առաջ մի պարզ հարց ունեմ․ դրանք բերե՞լ եք, որովհետև Երևանը մաքրված չէ, փողոցները՝ սառցակալած, և քաղաքացիները զանգվածաբար ընկնում են ու կոտրում ձեռքերն ու ոտքերը

Անվասայլակները փորձարկելուց առաջ մի պարզ հարց ունեմ․
դրանք բերե՞լ եք, որովհետև Երևանը մաքրված չէ, փողոցները՝ սառցակալած, և քաղաքացիները զանգվածաբար ընկնում են ու կոտրում ձեռքերն ու ոտքերը։
Եթե այո՝
արդյո՞ք այդ անվասայլակները կհերիքեն բոլորին։
Որպես վառ օրինակ՝ երեկ տեղի ունեցած դեպք․
Քաղաքացի Անահիտ Նաղդալյանի մայրը մերկասառույցի պատճառով ընկել է և ստացել բազմակի կոտրվածքներ։
Եվ սա մեկ դեպք չէ։
Այսօր հիվանդանոցներում խայտառակ պատկեր է․
բոլոր հարկերում, բոլոր կաբինետներում մարդիկ են, որոնք վնասվածքներ են ստացել քաղաքի չմաքրված փողոցների պատճառով։
Հարցս պարզ է․
Ո՞վ է պատասխանատու մերկասառույցի համար
Ո՞վ է պատասխան տալու քաղաքացիների առողջությանը պատճառված վնասների համար
Եվ արդյո՞ք քաղաքապետարանը իր պարտականությունները կատարում է, թե միայն PR կադրեր է ցուցադրում
Շնորհակալություն Երևանի քաղաքապետարանին՝
քաղաքացիների կոտրվածքների, ցավի ու անտեսված պատասխանատվության համար։

Կիսվել սոց․ ցանցերում