Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, ըստ Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի։

«Ձնահոսքերի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը», — ասվում է հայտարարության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում